Joffrey Perfume House

Ստեղծելով յուրահատուկ բուրմունքներ 2012 թվականից

Մեր պատմությունը

Մեր պատմությունը սկսվում է 2012 թվականից: Լինելով բազմաշերտ շուկայում նորեկ՝ մենք բացեցինք մեր առաջին խանութ սրահը և այնուհետ սկսվեց մեր սլացիկ վերելքը շուկայում: Joffrey-ը դարձավ օծանելիքների աշխարհի անբաժան և փայլուն անվանումը՝ համալրելով իր անվան տակ 200-ից ավել բույրեր: Հայաստանյան շուկայի բազմազան անուններից մենք տարբերվում ենք յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ յուրահատուկ և ինդիվիդուալ մոտեցմամբ և ամենաչկրկնվող ու գրավիչ առաջարկներով (նվեր քարտ, ավտոպարֆում, անվճար առաքում և խորհրդատվություն):

Մեր պրոֆեսիոնալ անձնակազմի օգնությամբ Joffrey Perfume House-ի հաճախորդներն ունեն իրենց ուրույն բույրերի ծաղկեփունջը և առանձնանում են իրենց էլեգանտ ընտրությամբ: Տարիների եռանդուն աշխատանքը, բարձր որակը և պրոֆեսիոնալ սպասարկումը գրավել է արդեն լայն ուշադրություն՝ ոչ միայն մեր երկրում, այլ նաև արտերկրում՝ կերտելով մեկ բրենդի պատմություն՝ Joffrey Perfume House!

blog-img
200+
Բույրեր
10+
Տարիներ շուկայում
12
Մասնաճյուղեր
50k+
Կանոնավոր հաճախորդներ

Մեր Արժեքները

Որակ և Բացառիկություն

Մենք առաջարկում ենք միայն բարձրորակ օծանելիքներ՝ ընտրելով աշխարհի լավագույն բույրերը

Անհատական Մոտեցում

Յուրաքանչյուր հաճախորդի համար ընտրում ենք այն բույրը, որն ամենալավից կարտահայտի նրա անհատականությունը

Լյուքս դասի Սպասարկում

Առաջարկում ենք բացառիկ ծառայություններ՝ նվեր քարտեր, ավտոպարֆում և անվճար առաքում

blog-img

Ինչպես ընտրել օծանելիք

Օծանելքը, որի ներքո դուք Ձեզ հարմարավետ եք զգում՝ ընդգծում է Ձեր անհատականությունը, վստահություն է ներշնչում և ուղղակի բարձրացնում է տրամադրությունը: Օծանելիքի արտադրության մասնագետները խորհուրդ են տալիս, թե ինչի վրա ուշադրություն դարձնեն օծանելիք ընտրելիս, որտեղ այն պահել և ինչպես պահպանել բույրի երկարատևությունը:

Քչերն են հավատարիմ մնում մեկ բույրի: Օծանելիքը ժամանակի ընթացքում դադարել է համարվել շքեղություն, այնուամենայնիվ, «սեփական բույրը» գտնելը եղել է և մնում է իսկական արվեստ:

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՕԾԱՆԵԼԻՔ

Յուրաքանչյուրի մարմնի վրա բույրը բացվում է յուրովի, այն այնպես չի բուրում ինչպես թղթի կամ գործվածքի վրա: «Չափազանգ գայթակղիչ» թվացող բույրը կարող է միանգամայն սովորական դառնալ Ձեր մաշկի վրա: Ուստի պետք է գտնել սեփական բույրը: Ամբողջ գաղտնիքը կայանում է անձի ֆիզիոլոգիայում՝ բույրի տարածման վրա ազդում է մի շարք գործոններ, որոնցից են օրինակ անձի հորմոնային ֆոնը, մաշկի տեսակը, հոտը, մարմնի ջերմաստիճանը, դեղորայքի ընդունմանը քանակը և այլն: Ի դեպ, սա վերաբերում է որակյալ օծանելիքներին: Էժանագին սինթետիկ օծանելիքները այս որակներով աչքի չեն ընկնում: Օծանելիքի բուրելու վրա կարող է ազդել նաև այն, թե ինչ ենք ուտում «Ոչ բոլորը գիտեն, որ որոշ մթերքներ կարող են աղավաղել բույրի կոմպոզիցիան»-ասել է պարֆումեր Դիոր Ֆրանսուա Դեմանչը: Օրինակ սխտորը փոխում է բույրը, այն արտահայտվում է Ձեր մաշկից և անհետանում է երկու կամ Երեք օրվա ընթացքում: Իսկ հնագույն Ֆլորենցիայի բրենդի տնօրեն Սանտա Մարիա Նովելլա Ջանուլկա Ֆոան հիշեցնում է. «Նույն օծանելիքը կարող է բուրալ բոլորովին տարբեր՝ կախված տարվա եղանակից և մթնոլորտային խոնավությունից»: Այսպիսով, Ձեզ հետաքրքրող բույրը կարող եք փորձել միայն ինքներդ Ձեր վրա: Ցողեք օծանելիքը դաստակին և «ապրեք» նրա հետ գոնե կես ժամ: Ըստ օծանելիքի մասին դասական կանոնների, այն ճիշտ բուրելու համար ծախսում է՝ 10 րոպե բույրի կոմպոզիցիայի նախնական բացվելուն 10 րոպեն սրտի զարկերի և մյուս 10 րոպեն բույրի մասնիկների հանգույցների բացման վրա: Հետո միայն պետք է որոշում կայացնել օծանելքը գնելու կամ չգնելու մասին: Պարֆումերները միաձայն պնդում են, որ տարանջատել կանացի և տղամարդու օծանելիքները շատ հարաբերական է: Այսպիսով եթե Ձեզ դուր է եկել ինչ որ բույր, սակայն տուփի կամ սրվակի վրա նշված է Men կամ Homme, պետք չէ վախենալ և հրաժարվել այն ձեռք բերելուց: «Մեր արտադրանքի 70%-ը չունի սեռ», ասում է Hermes-ի պարֆումեր ժան Կլոդ Ելենան: Իսկ իր գործընկեր Քրիստիան Նաժելը ավելացնում է«Մեր աշխատանքը կայանում նրանում, որպեսզի միավորենք օրինակ ծաղիկների նուրբ նոտաները փայտի կոշտ ակորդների հետ՝ ստեղծելով բույրի յուրահատուկ կոմպոզիցիա: Եվ մենք Երբեք չենք առաջնորդվում «կանացի» և «տղամարդու» նոտաներով:

ԻՆՉԻՑ է ԿԱԽՎԱԾ ԲՈՒՅՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

Բույրի կայունությունը առաջին հերթին կախված է կոնցենտրացիայից, այսինքն մաքուր անուշաբույր նյութերի տոկոսային պարունակությունից: Այս ցանկի ստորին սանդղակում գտնվում է օդեկոլոնը-Eau de cologne, ընդամենը 2-5% մաքուր անուշաբույր նյութեր, հաջորդը Eau de toillete 5-12% և օծանելիքի ջուր-Eau de parfum 10-20%: Այս սանդղակի գագաթին է գտնվում օծանելիքը Parfum 20-40%:

ՈՐ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԻՐԱՌԵԼ ՕԾԱՆԵԼԻՔԸ

Շատերս ենք լսել Կոկո Շանելի արտահայտությունը այն մասին, որ «Օծանելիքը պետք է ցողել այնտեղ, որտեղ ուզում եք Ձեզ համբուրեն»: Սա չի հակասում այն տեսությանը, որ բույրը ճիշտ է ցողել զարկերակային հատվածներում՝ վզին, ականջի ետևում, արմունկի փոսիկներում, ծնկի ետևում և դաստակին: Մաշկը այդ հատվածում ամենատաքն է քանի որ արյան անոթները ավելի մոտ են մաշկի մակերեսին, որը նպաստում է որպեսզի է բույրի փունջը բացվի ավելի արագ և պայծառ: ժան Կլոդ Ելենան ավելացնում է «Որպեսզի փունջը բացվի ավելի զգայական, ցողեք այն պարանցի հատվածում»:

ԿԱՐԻՔ ԿԱ ՕԾԱՆԵԼԻՔԸ ՑՈՂԵԼ ՀԱԳՈՒՍՏԻՆ

Սա վիճելի թեմա է պրոֆեսիոնալների համար: Օրինակ Ֆրանսուա Դեմաշին պնդում է. «Բույրերը սիրում են ջերմություն, ուստի պետք է ցողել այն ոչ թե հագուստի վրա, այլ նրա տակ: Օծանելիքը «հարմարվում է» բնական գործվածքների /բուրդ, մետաքս/ հետ, սակայն սինթետիկ գործվածքների հետ «չեն հարմարվում»: Պետք է նաև հիշել, որ օծանելիքը կարող է հետք թողնել հագուստի վրա, այն փոխազդում է նախ մաշկի հետ, հետո նոր հագուստի:

ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ՕԾԱՆԵԼԻՔԸ

Սովորաբար, օծանելիքն արտադրվելուց երկու տարի հետո կորցնում է կայունությունը: Բայց դեռ կարելի է երկարացնել նրա կյանքը: «խոնավությունը, լույսը և ջերմությունը օծանելիքի գլխավոր թշնամիներն են: Օծանելիք սխալ է պահել՝ պատուհանգոգին, լողասենյակում կամ լուսամփոփի մոտ», ասում է Killan Henesi բրենդի հիմնադիրը: Օրնակ մեկ ամիս լույսի ազդեցությունը բավական է որպեսզի աղավաղվի ժասմինի բույրը: Դրեք Ձեր սիրելի օծանելիքի սրվակը պատուհանին և շատ շուտով դուք չեք ճանաչի սիրելի բույրը: Օծանելիքի իրական երկրպագուները ձեռքի տակ ունեն հատուկ սառնարաններ՝ օծանելիքի որակը և բույրը պահպանելու համար: Իմիջիայլոց, օծանելիքը հարմար է պահել նաև ննջասենյակի պահարանում՝ կարևորը լույսից և մարտկոցից հեռու: